You are currently viewing «Առողջ ապրելակերպի դերն ու նշանակությունը»

«Առողջ ապրելակերպի դերն ու նշանակությունը»

Հունիսի 15-ին ԴՀԿ-ի հյուրերը Dilijan GYM-ի հիմնադիրներ և մարզիչներ Գարիկ Թովմասյանն և Աննա Ղազարյանն էին:

Առողջ ապրելակերպի մասին հարցերը բազմազան էին, պատասխանները՝ անսպասելի և շրջադարձային, իսկ լավագույն հարցի հեղինակը ստացավ Dilijan GYM-ում անվճար մարզվելու հնարավորութուն։

Հանդիպման ավարտին Dilijan GYM-ի մարզիչ Գարիկ Թովմասյանը ներկայացրեց իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում վերջին պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորները, ովքեր ունեն վերականգնողական խնդիրներ, կարող են անվճար օգտվել Dilijan GYM-ի ծառայություններից։
Մանրամսների համար դիմել՝ https://www.facebook.com/dilijangym: Եկեք մեր մյուս հանդիպման հյուրերին միասին ընտրենք։ Գրե՛ք մեզ, թե ինչ թեմաների շուրջ կցանկանայիք զրուցել և ում եք ցանկանում հանդիպել ԴՀԿ-ում։