Ծրագրի նպատակն է վերածնունդ տալ եւ պահպանել Դիլիջանի պատմամշակութային ժառանգությանը՝ համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծելով արխիվային եռալեզու բովանդակություն եւ տարածելով այն առցանց եւ ոչ առցանց հարթակների միջոցով։
2021թ.-ի փետրվարից մինչեւ հունիս ընկած ժամանակահատվածում նախատեսվում է հավաքագրել արխիվային բովանդակություն՝ երեք ուղղվածություններով՝
* Դիլիջանի մարդիկ
* Դիլիջանի վայրերը
* Դիլիջանի խոհանոցը