«Դիլիջանի արխիվ» ծրագրի շրջանակում  ամեն շաբաթ կներկայացնենք մեր քաղաքի պատմությունից մի մասնիկ։ Ահա և առաջինը՝ Դիլիջանի ամենակոլորիտային վայրերից մեկի՝ Ռոտոնդոյի պատմությունը։

Դիլիջանը 19-րդ դարի 90-ական թվականներից հյուրընկալում էր հայ մշակույթի և գրականության մեծերին և անվանի հյուրերի։ Վերջիններիս հավաքատեղին և մշակութային կյանքի կենտրոն է դառնում,  1891թ-ին կառուցված ամառային թատրոնը՝ Ռոտոնդոն։

Ցավոք, այսօր ամբողջովին  փլուզված է: Չկան, նախշազարդ սանդուղքները, նկարազարդ առաստաղը, սյունազարդ պատշգամբները։ Հանրապետական նշանակության հուշարձանը մնաց որպես հուշ լուսանկարներում: Շինության տեղում փլատակներ են և դեպի երկինք ցցված մի քանի քարե սյուներ:

Լենինի արձանը

«Մշակույթի պալատից, հանրախանութից, կապի հանգույցից և քաղսովետի վարչական շենքից գոյացած գեղեցիկ շրջանակի մեջ, Մյասնիկյան փողոցի վրա 1981 թվականին կանգնեցվեց Լենինի մեծադիր արձանը՝ քանդակագործ Երեմ Վարդանյանի և ճարտարապետ Սեյրան Ավետիսյանի կողմից։Եվ […]

Տրիկոտաժի ֆաբրիկա

Տրիկոտաժի ֆաբրիկան ուներ մի քանի ցեխեր՝ ձևանոց, կարի ցեխ, գործող ցեխ, ձեռնոցի ցեխ և մեխանիկական ցեխ, որտեղ վարպետ մեխանիկները պատրաստում էին համապատասխան դետալներ՝ փչացող դազգահների համար։ Գործող ցեխում մեխանիկ վարպետների […]

Կահույքի ֆաբրիկա

Դիլիջանի արտադրական ձեռնարկություններից առաջինը՝ կահույքի ֆաբրիկան, ստեղծվել է 1923 թվականին և կոչվել է «Նոր կյանք» արտել։ (Աթոռի ֆաբրիկան գոյություն է ունեցել դրանից շատ առաջ և բոլորովին այլ տեղում։Այն կառուցվել է […]

Դիլիջանի հանքային ջրեր

Դիլիջանի հանքային ջրերի չորս աղբյուրների հատկությունների ուսումնասիրությամբ զբաղվել է «Կովկասյան բուժիչ վայրեր» ընկերության անդամ Գրիգորի Չուրսինը (1874-1930թթ.) դեռևս 1914 թ-ին: «Դիլիջան» հանքային ջրերի գործարանը կառուցվել է 1947թ-ին: 1950-1972 թթ. գործարանում […]

Դիլիջանի թատրոն

Դիլիջանի թատրոնի «Պեպո» ներկայացումը, 1946 թ. XIX դարի վերջին կառուցվեց Դիլիջանի ամառային թատրոնը` Ռոտոնդոն: 1890 թ. Դիլիջանի գիմնազիայի ուսուցիչ Արշակ Սիմոնյանի ջանքերով տեղի ուսուցիչներից և աշակերտներից կազմավորվեց 15 հոգանոց առաջին […]

Ռոտոնդո

Դիլիջանը 19-րդ դարի 90-ական թվականներից հյուրընկալում էր հայ մշակույթի և գրականության մեծերին և անվանի հյուրերի։ Վերջիններիս հավաքատեղին և մշակութային կյանքի կենտրոն է դառնում, մեծահարուստների նախաձեռնությամբ ու նրանց միջոցով 1891թ-ին կառուցված […]

Օղեթորումը Դիլիջանում

Անցած դարում, ինչպես ողջ Հայաստանում, Դիլիջանում ևս լայն տարածում ուներ օղեթորումը: Մինչև 60-ական թվականները ուրախ և տխուր արարողությունների համար (նույնիսկ հարսանիքներին) հիմնական խմիչքներն էին գործարանային արտադրության կոնյակը, տնական օղին և […]