You are currently viewing Դիլիջանի թատրոն

Դիլիջանի թատրոն

Դիլիջանի թատրոնի «Պեպո» ներկայացումը, 1946 թ.
XIX դարի վերջին կառուցվեց Դիլիջանի ամառային թատրոնը` Ռոտոնդոն: 1890 թ. Դիլիջանի գիմնազիայի ուսուցիչ Արշակ Սիմոնյանի ջանքերով տեղի ուսուցիչներից և աշակերտներից կազմավորվեց 15 հոգանոց առաջին թատերախումբը, որի նախաձեռնությամբ էլ բեմադրվեց «Արշակ Երկրորդ» պատմական դրաման: Դիլիջանի թատրոնում 1905 թ. ‹‹Պեպո›› ներկայացման պրեմիերայով նշվեց Գաբրիել Սունդուկյանի 80-ամյակը: