Դիլիջանի արտադրական ձեռնարկություններից առաջինը՝ կահույքի ֆաբրիկան, ստեղծվել է 1923 թվականին և կոչվել է «Նոր կյանք» արտել։
(Աթոռի ֆաբրիկան գոյություն է ունեցել դրանից շատ առաջ և բոլորովին այլ տեղում։Այն կառուցվել է 1918 թվականին Գոլովինո գյուղի մոտակայքում և կոչվել է «Ագարակ»։ Քաղաքի տարեց մարդիկ նույնիսկ հիշում են ֆաբրիկայի առաջին ինժեներին՝ Եփրեմ Սարգսյանին):
60 աշխատողով արտելը իրոք նոր կյանքի ուղեցույց էր, և նրա առաջին բանվորներն այդ անունը կրում էին պատվով։ Ուշագրավ է այն փաստը, որ այս ոչ մեծ ձեռնարկությունը պատերազմի տարիներին բանակի համար արտադրել է դահուկներ և աշխատել է կրկնապատիկ ժամերով ու եռանդով։1958 թվականից ձեռնարկությունը դարձել է ճկած կահույքի ֆաբրիկա։ Ունեցել է 130 աշխատող և օրական արտադրել է 1200 աթոռ։
Տեղեկության աղբյուրը՝ Մկրտիչ Գրիգորյանի «Դիլիջան» գիրքը