Մեր մասին
«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամի ծրագիր Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիման վրա, որը հիմնադրվել է 2014թ.-ին՝ բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից: Երիտասարդական կենտրոնի հիմնադրման նպատակն էր ծառայել որպես հարթակ՝ UWC Դիլիջանի միջազգային ուսանողների և Դիլիջան համայնքի երիտասարդների համագործակցության համար։
Տարիների ընթացքում Երիտասարդական կենտրոնը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը, վերածվեց համայնքային կենտրոնի՝ իրականացնելով բազմաթիվ կրթական և ժամանցային ծրագրեր, կարողությունների զարգացման դասընթացներ, մշակութային միջոցառումներ՝ համայնքի կողմից՝ համայնքի համար: Այս տարիների մեր աշխատանքի արդյունքում ԴՀԿ-ն դարձել է համայնքի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող կառույց։
2020թ․-ի հունիսին Դիլիջանի համայնքային կենտրոնը գրանցվել է որպես «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School)։
2020թ․-ի հուլիսին Դիլիջանի համայնքային կենտրոնը համալրեց «Դի -Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՑԱՆՑԸ։
Արդյունքում ԴՀԿ-ն օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրեց «Հզորացնել համայնքները» ծրագիրը, որի նպատակն էր Դիլիջան համայնքի գործազուրկների շրջանում զարգացնել անհրաժեշտ փափուկ հմտություններ, ստեղծարար մտածողություն եւ խրախուսել ցկյանս ուսուցումը՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու, սեփական բիզնես գաղափարները զարգացնելու և կյանքի կոչելու համար։
2021թ․-ի հունվարին արդեն ԴՀԿ-ն դարձավ «Դի -Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի չորրորդ կենտրոնը՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ ԴՀԿ-ն կիսում է «Դի -Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի այն համոզմունքը, որ մեծահասակների ոչ ֆորմալ կրթությունը խթանում է մարդկանց մասնակցությունը մշակութային, սոցիալական և տնտեսական գործընթացներին, ինչպես նաև կայուն զարգացմանը ու աղքատության նվազեցման գործընթացներին։
«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ի գործունեության չորս հիմնական ուղղություններն են՝
Ոչ ֆորմալ կրթություն
Ոչ ֆորմալ կրթություն
2014թ.-ից ի վեր Կենտրոնում իրականացվում են ոչ ֆորմալ կրթությունը խթանող ամենատարբեր դասընթացներ՝ նախագծային ուսուցման մեթոդով, որը սովորողին հնարավորություն է տալիս զուգահեռաբար զարգացնելու մասնագիտական գիտելիքներ, ձեռք բերել նոր հմտություններ, փորձ և հնարավորություն՝ կիրառելու դրանք գործնականում։

Համայնքային հզորացում
Համայնքային հզորացում
Համայնքային հզորացում ռազմավարական ուղղության հիմքն է հանդիսանում ԴՀԿ-ում արդեն տարիներ շարունակ գործող կամավորական շարժումը: Կենտրոնը շարժման անդամներին տալիս է բազում հնարավորություններ՝ բացահայտելու սեփական կարողությունները, մասնակցելու միջազգային կրթական ծրագրերի, ձեռք բերելու փորձ տարբեր բնագավառներում և իրենց ներդրումն ունենալու սեփական համայնքի զարգացման գործում։

Մշակույթ
Մշակույթ
2014թ.-ից ի վեր Դիլիջան համայնքի երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեն ստանալու գեղագիտական դաստիարակություն եւ ձևավորելու ճաշակ՝ արվեստի մի շարք ճյուղերի միջոցով՝ երգչախմբային արվեստ, թատերարվեստ, պարարվեստ, գեղանկարչություն։ Այսպիսով Կենտրոնը զարկ է տալիս սաների անձնային աճին եւ զարգացմանը՝ ամբողջական մոտեցմամբ։
Սպորտ
Սպորտ
Կենտրոնը խրախուսում է առողջ ապրելակերպը համայնքի բնակիչների շրջանում։ Համագործակցելով UWC Դիլիջանի հետ՝ ԴՀԿ-ն հնարավորություն է ընձեռում համայնքին օգտվելու ժամանակակից սպորտային հարմարություններից եւ սարքավորումներից։ Միեւնույն ժամանակ Կենտրոնում իրականցվում են առողջ ապրելակերպը խթանող կրթական եւ ժամանցային ծրագրեր։
Ղեկավար անձնակազմ

Արմինե Հովհաննիսյան

Թագուհի Խառատյան

Գայանե Խաչատրյան

Ստելլա Մկրտչյան
Դասընթացավարներ և կամավորներ

Լուսինե Գալստյան

Մարգարիտ Ոսկանյան

Արթուր Գրիգորյան

Վահան Բադալյան

Սոնա Բուդաղյան

Նունե Զաքարյան

Ռիտա Մարտիրոսյան

Արևիկ Թայմիզյան

Աշոդ Բզդիկյան
