You are currently viewing Տրիկոտաժի ֆաբրիկա

Տրիկոտաժի ֆաբրիկա

Տրիկոտաժի ֆաբրիկան ուներ մի քանի ցեխեր՝ ձևանոց, կարի ցեխ, գործող ցեխ, ձեռնոցի ցեխ և մեխանիկական ցեխ, որտեղ վարպետ մեխանիկները պատրաստում էին համապատասխան դետալներ՝ փչացող դազգահների համար։ Գործող ցեխում մեխանիկ վարպետների ավագն էր հայրենադարձ Ալբերտ Կետելեկյանը։ Այդ տարիներին բացվեց նաև կռեմպլինե կտորի գործող ցեխ։Կռեմպլին գործող մեքենաները երկուսն էին։ Ֆաբրիկան աշխատում էր երկհերթ։ Այդ ժամանակ ֆաբրիկան ղեկավարում էր Հենրիկ Ադամյանը, իսկ մատակարարն էր՝ Կիրով Առաքելյանը։
Տեղեկությունը տրամադրել է Դիլիջան քաղաքի բնակիչ Լյուդմիլա Բեգլարյանը