MADE-ի մասին

Դիլիջանի համայնքային կենտրոնի MADE Արվեստների և Արհեստների հարթակը 2022 թվականից հանդես է գալիս նոր ձևաչափով: Հարթակը ներկայումս առաջարկում  է մի քանի հիմնական ուղղություններ՝ կավագործություն, ատաղձագործություն, տեքստիլ և զարդագործություն: MADE-ը նոր հնարավորություն է տեղի վարպետների, համայնքում մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած արվեստասերների համար, ովքեր փնտրում են ինքնարտահայտման հարթակ, ցանկանում են ստեղծագործել, արարել, սովորել նոր հմտություններ, ձեռք բերել նոր ընկերներ եւ կապեր։ Հարթակի նպատակն է զարկ տալ տարածաշրջանում մշակութային կյանքի ակտիվացմանը և բարձրացնել Դիլիջանի ճանաչելիությունը՝ դեկորատիվ-կիրառական արվեստի միջոցով։ MADE Արվեստների և Արհեստների հարթակը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս բազմատեսակ վարպետաց դասերով՝ տարիքային բոլոր խմբերի համար։ MADE-ում արարչագործված արվեստի բացառիկ նմուշները  պատմում են Դիլիջանին բնորոշ ոճային առանձնահատհությունների մասին և հանդես գալիս ուրույն ոճային լուծումներով: