Հալիձորի համայնքային կենտրոնն արդեն բաց է

Կրթությունը ազատության ճանապարհն է․․․

Հոկտեմբերի 11-ին մենք հպարտությամբ բացեցինք այդ ճանապարհը՝ Հալիձորի համայնքային կենտրոնում՝ միտված նպաստելու կենսունակ համայնքի աճին և հզորացմանը:

Ահա թե ինչ կարող եք ակնկալել նորաբաց կենտրոնից առաջիկայում.
✅Համակարգչային դասընթացներ
✅Ֆինանսական գրագիտության դասընթացներ
✅Մեդիա գրագիտության դասընթացներ
✅Օտար լեզուների դասընթացներ
✅Գեղանկարչության դասընթացներ
✅Հայկական ազգային պարի դասընթացներ
✅Թատերական խմբակ
✅Համայնքահեն նախագծեր
Դիլիջանի համայնքային կենտրոնի հաջողված մոդելով ոգեշնչված Հալիձորը պատրաստ է իր հետքը թողնել:
Հալիձորի համայնքային կենտրոնի ստեղծումը և գործունեությունը հնարավոր է դարձել Ռուբեն Վարդանյան հիմնադրամի աջակցության շնորհիվ: