Գաղտնիության քաղաքականություն

«Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպությունը («ԴՀԿ», «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորություն է ստանձնում կատարելու օրենքով նախատեսված իր պարտավորությունները և պաշտպանելու այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները հավաքագրվում են ԴՀԿ-ի կողմից իր գործունեության ընթացքում:

ԴՀԿ-ն օգտագործում է Ձեր մասին հավաքագրված տեղեկատվությունը.

  • Ձեր կողմից ԴՀԿ-ից հայցվող կամ Ձեր կողմից ԴՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում ակնկալվող տեղեկատվությունը և աջակցությունը Ձեզ տրամադրելու համար։
  • Տեղեկագրի թողարկումները Ձեզ ուղարկելու, ԴՀԿ-ի առաջիկա միջոցառումների ու նախագծերի մասին Ձեզ տեղեկացնելու համար, որոնք ըստ ԴՀԿ-ի կարող են Ձեզ հետաքրքրել։
  • Ըստ Ձեր ցանկության՝ ԴՀԿ-ի միջոցառումներին, քննարկումներին և այլ գործունեությանը Ձեր մասնակցությունը թույլատրելու համար։
  • Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ Ձեր մասնակցությամբ լուսանկարները կամ տեսանյութերը, տարբեր մեդիա հարթակներում, ներառյալ՝ սոցիալական հարթակներում օգտագործելու համար։
  • Վիճակագրություն և այլ զեկույցներ նախապատրաստելու և գեներացնելու համար։
  • Ձեր հարցումներն ուսումնասիրելու և դրանց անմիջապես ընթացք տալու համար։
  • Ձեր անձնական տվյալները բացահայտելու կամ դրանք փոխանցելու համար, եթե ԴՀԿ-ն օրենքով պարտավորված է այդպես անել։

ԴՀԿ-ն չի մշակի Ձեր անձնական տվյալները որևէ նպատակով, որը կհակասի վերոշարադրյալին կամ արգելված է օրենքով։

Ձեր նախընտրությունների բացահայտման, անհատականացման և Կայքի օգտագործման բարելավման նպատակով օգտագործվում են «cookie» ֆայլեր: Եթե չեք ցանկանում օգտագործել «cookie» ֆայլեր, ապա պետք է փոխեք Ձեր ցանցային դիտարկիչի կարգավորումները: Դուք պետք է տեղյակ լինեք, որ «cookie» ֆայլերի անջատումը կարող է հանգեցնել Կայք մուտք գործելու անհնարինության:

Ձեր անձնական տվյալների մշակմանը համաձայնություն տալու ամսաթիվ է համարվում Կայք Ձեր անձնական տվյալների մուտքագրման ամսաթիվը:

Մենք իրականացնում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները կամ ապահովում ենք դրանց իրականացումը` մեր կողմից հավաքագրվող և պահվող տեղեկատվությունը դրա անօրինական կամ պատահական հասանելիությունից, անձնական տվյալների ոչնչացումից, փոփոխումից, արգելափակումից, պատճենելուց, տարածելուց, ինչպես նաև այլ անօրինական գործողություններից պաշտպանելու համար։

Թեև ԴՀԿ-ն ջանք չի խնայում Ձեր անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու համար, խնդրում ենք նկատի ունենալ, որ ինտերնետով փոխանցվող տեղեկությունների անվտանգությունը երաշխավորել հնարավոր չէ։ Ուստի, ինտերնետով անձնական տվյալների որևէ փոխանցում, ներառյալ Կայքում այդպիսի տվյալների մուտքագրման ընթացքը, կատարվում է Ձեր անձնական պատասխանատվությամբ:

Տվյալների սուբյեկտի իրավունքները

Հանդիսանալով տվյալների սուբյեկտ, Դուք ունեք որոշակի իրավունքներ, որոնցից կարող եք օգտվել, եթե ԴՀԿ-ն տիրապետում կամ մշակում է Ձեր անձնական տվյալները: Մասնավորապես՝

  • Հասանելիության իրավունք – Դուք իրավունք ունեք խնդրելու տրամադրել ԴՀԿ-ի կողմից Ձեր վերաբերյալ պահվող տեղեկատվության օրինակը:
  • Ուղղումներ կատարելու իրավունք – Դուք իրավունք ունեք ուղղելու ԴՀԿ-ի կողմից Ձեր վերաբերյալ պահվող ոչ ստույգ և թերի տվյալները:
  • Մոռացված լինելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել ԴՀԿ-ի կողմից Ձեր վերաբերյալ պահվող բոլոր տեղեկությունները:
  • Մշակումը սահմանափակելու իրավունք – որոշակի հանգամանքների առկայության դեպքում, Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը:
  • Տեղափոխելու իրավունք – Դուք իրավունք ունեք պահանջելու ԴՀԿ-ի կողմից պահվող Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ կազմակերպությունների:
  • Առարկելու իրավունք – Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ, ինչպես նաև խնդրելու դադարեցնել կամ սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:

Նշված իրավունքներն իրականացնելու համար, խնդրում ենք կապ հաստատել ԴՀԿ-ի հետ՝ «Կոնտակտային տվյալներ» բաժնում նշված կոնտակտային տվյալների միջոցով: Եթե ԴՀԿ-ն մերժում է Ձեր դիմումը մուտքի իրավունքով, ապա ԴՀԿ-ն կտրամադրի պատճառը: Դուք իրավունք ունեք բողոքելու, ինչպես նշված է «Բողոքներ» բաժնում։

Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կամ դիմել մեզ շտկելու, թարմացնելու կամ ջնջելու Ձեզ վերաբերող ցանկացած անձնական տվյալ, ապա կարող եք դիմել ԴՀԿ-ին` դա անելու խնդրանքով —- էլ. հասցեով: Միևնույն ժամանակ, Ձեր գաղտնիությունը և անվտանգությունը պաշտպանելու համար, ԴՀԿ-ն կարող է ողջամիտ քայլեր ձեռնարկել Ձեր ինքնությունը ստուգելու համար՝ նախքան Ձեր դիմումի հիման վրա որևէ քայլ ձեռնարկելը (օրինակ՝ պահանջել որպեսզի նշեք այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը Դուք նախկինում հաստատել եք կայքում):

Անձնական տվյալների մշակման հիմքը

ԴՀԿ-ն կմշակի անձնական տվյալները միայն, երբ ունի օրինական հիմք անձնական տվյալների մշակման համար: Տվյալների մշակման օրինական հիմքը կախված կլինի հավաքագրված տեղեկատվության բնույթից և ԴՀԿ-ի կողմից օգտագործման նպատակներից, բայց կլինի ներքոնշյալներից մեկը կամ մի քանիսը.

  • Համաձայնություն. Դուք տվել եք Ձեր համաձայնությունը ԴՀԿ-ին՝ Ձեր անձնական տվյալները որոշակի նպատակով մշակելու համար:
  • Պայմանագիր. Մշակումն անհրաժեշտ է ԴՀԿ-ի հետ կնքած պայմանագրի նպատակներով կամ այն պատճառով, որ Դուք ԴՀԿ-ին խնդրել եք որոշակի քայլեր ձեռնարկել նախքան պայմանագիր կնքելը:
  • Իրավական պարտավորություն. Մշակումն անհրաժեշտ է, որպեսզի ԴՀԿ-ն կատարի իր իրավական պարտավորությունները:
  • Կենսական շահեր. Մշակումն անհրաժեշտ է ինչ-որ մեկի կյանքը պաշտպանելու համար:
  • Օրինական շահեր. Մշակումն անհրաժեշտ է ԴՀԿ-ի օրինական շահերի կամ երրորդ անձանց օրինական շահերի պաշտպանության համար:

Այս նպատակների համար ԴՀԿ-ն կարող է հավաքագրել Ձեր անձնական տվյալները, այդ թվում` անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ազգությունը, բնակության երկիրը, էլ. փոստի հասցեները, կոնտակտները, տվյալները, որոնք ավտոմատ կերպով ներկայացվում են Կայքի էջերի միջոցով (ներառյալ՝ IP հասցեն, Կայքի այցելությունների աղբյուրը և որոնումների կամ գովազդային հարցումների մասին տեղեկատվությունը, օգտագործողի սարքի վերաբերյալ տվյալները, մկնիկի հպումները, Կայքի էջերի տարրերի վրա սեղմումները, լրացմանի դաշտերը, էջերի դիտումները, ազդաժապավենների մասին տեղեկությունները և տեսանյութերի դիտումները, լսարանի սեգմենտը բնութագրող տվյալներ, սեսիայի պարամետրերը, այցելության ժամանակի և տևողության վերաբերյալ տեղեկություններ, «cookie» ֆայլերում զետեղված նույնացուցիչները։

Անձնական տվյալների պահման ժամկետը

ԴՀԿ-ն պահելու է Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք այլևս անհրաժեշտ չեն այն նպատակների համար, որի համար հավաքագրվել են կամ այլ կերպ պահանջվում կամ թույլատրվում է օրենքով։ Այդ ժամանակից հետո մենք կամ կջնջենք կամ անանուն կդարձնենք Ձեր անձնական տվյալները կամ, եթե դա անհնար է, ապահով կպահենք Ձեր անձնական տվյալները և կբացառենք դրանց հետագա օգտագործումը, մինչ հնարավոր կլինի դրանք ջնջել։

Դուք կարող եք հետ կանչել Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնությունը էլ. փոստով՝ օգտագործելով ստորև նշված Կոնտակտային տվյալները: Երբ ԴՀԿ-ն ստանա անձնական տվյալները մշակելու համաձայնությունը հետ կանչելու վերաբերյալ Ձեր ծանուցումը, ԴՀԿ-ն կջնջի Ձեր անձնական տվյալները շտեմարաններից՝ տեղակայված ներքին և (կամ) արտաքին ցանցերում:

Անվտանգությունը և պատասխանատվությունը

ԴՀԿ-ն պատասխանատվություն չի կրում անձնական տվյալների կորստի կամ բացահայտման համար, եթե այդպիսի տվյալները.

  • հայտնվում են հանրային տիրույթում՝ նախքան կորելը կամ բացահայտվելը,
  • ինքնուրույն մշակվել են երրորդ անձանց կողմից,
  • ձեռք են բերվել երրորդ անձանց կողմից Կայքի ֆայլերին չթույլատրված մուտքի միջոցով,
  • բացահայտվել են Ձեր համաձայնությամբ:

Դուք պատասխանատու եք ներկայացված անձնական տվյալների օրինականության, ճշգրտության և ճշմարտացիության համար` համաձայն գործող օրենսդրության:

Կոնտակտային տվյալները

Հարցերի կամ դիմումների դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ contact.us@dcc.am էլ. հասցեով։

Բողոքները

Եթե ցանկանում եք բողոք ներկայացնել այն մասին, թե ինչպես են Ձեր անձնական տվյալները մշակվում ԴՀԿ-ի կողմից կամ ինչպիսի ընթացք է տրվել Ձեր դիմումին, Դուք իրավունք ունեք բողոք ներկայացնել՝ կապվելով հետևյալ էլ. հասցեով. contact.us@dcc.am։

Սույն Քաղաքականության փոփոխությունները

ԴՀԿ-ն կարող է ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Քաղաքականության մեջ՝ օրենքին կամ փոփոխվող ներքին քաղաքականությանն այն համապատասխանեցնելու համար։ Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Ուստի՝ խնդրում ենք երբեմն այցելել այս էջ՝ վստահ լինելու, որ շարունակում եք գոհ մնալ Քաղաքականության գործող տարբերակից։

Եզրափակիչ դրույթները

Սույն Քաղաքականությունը տարածվում է միայն սույն Կայքի վրա: ԴՀԿ-ն չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կայքերի համար, որոնց կարող եք անցնել սույն Կայքում հասանելի հղումների միջոցով: