Գործընկերներ

Դիլիջանի համայնքապետարան

2018թ․-ին Դիլիջանի համայնքային կենտրոնի և Դիլիջանի համայնքապետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է իրականացնել Դիլիջան համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ քաղաքացիների կարողությունների զարգացման, ձեռներեցության, ոչ-ֆորմալ կրթության և սոցիալական ուղղվածության նախագծերի իրականացման ոլորտներում

Դիլիջանի միջազգային դպրոց

2014 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է Դիլիջանի միջազգային դպրոցի հետ՝ ծառայելով որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում օտարերկրյա ուսանողներին և տեղացիներին սովորել միմյանցից, կիսվել հասակակիցների հետ իրենց գիտելիքներով, փորձով և հմտություններով, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին և պատմությանը։
Հիմնադրման օրվանից մինչ օրս համատեղ իրականացվել են ամենատարբեր կրթական և ժամանցային ծրագրեր՝ օտար լեզուների ուսուցանում, բանավեճի ակումբ, քննարկումներ անգլերեն լեզվով, երաժշտության և գեղարվեստի, գեղանկարչության դասընթացներ, մշակութային միջոցառումներ, ֆիլմի դիտումներ և այլն։
Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները բացում է համայնքի առջև Կենտրոնի միջոցով՝ հնարավորություն տալով Դիլիջան համայնքին օգտվելու դպրոցի հագեցած սպորտային հարմարություններից (լողավազան, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտ, թենիսի սեղան և այլն)։

ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնըլ

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը հիմնվել է 2002թ.-ին՝ դառնալով Հայաստանում մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության ներդրման և զարգացման առանցքային դերակատար: Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստանի գործունեությունը միտված է ինչպես քաղաքականության և համակարգային փոփոխություններին, մեծահասակների կրթության նախաձեռնությունների և ծրագրերի ներդրմանը, այնպես էլ կազմակերպությունների և մասնագետների կարողությունների զարգացմանը։
Դի-Վի-Վի Հայաստանի գործունեության կարևոր բաղադրիչներից մեկը մեծահասակների կրթության կենտրոնների հիմնումն ու աջակցությունն է։ 2020թ․-ից ցանցային համագործակցության շրջանակներում Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը դրամաշնորհ է տրամադրվել Դիլիջանի համայնքային կենտրոնին՝ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, իսկ 2021թ․-ին վերջինս դարձավ Դի-Վի-Վի Հայաստանի կողմից ֆինանսական աջակցություն ստացող 4-րդ կենտրոնը։

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն

2021թ․-ի ապրիլ ամսից Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ՝ առաջարկելով գեղանկարչության եռամյա դասընթաց Դիլիջան համայնքի 6-12 տարեկան երեխաների համար։
2021թ․-ի սեպտեմբեր ամսից նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ներառելով արվեստի այլ ճյուղեր։

ԱՄՆ Դելավեր համալսարան

In 2017, the Dilijan Community Center became an official partner of the “Diamond Challenge”, an international competition that was created through Horn Entrepreneurship, a cornerstone for entrepreneurial activity based on the University of Delaware, USA. The aim of the competition is to instill and develop entrepreneurial skills among high school students all over the world. Since 2018, more than 240 high schoolers from different regions of Armenia have participated in the competition and 11 of them have presented Armenia in the final stage of the competition in the USA.

University of Southern California

In collaboration with the University of Southern California, graduate student of education Arevik Taymizyan taught English Language Acquisition classes to DCC’s students for three continuous terms, from June to November of 2021. The instructions adhered to US California State’s standards in language and literacy, thereby providing students with an opportunity to study Englishunder the same format as in the state of CA. At the completion of the three terms, students earned diplomas for their participation, while Mrs. Taymizyan completed her Master’s degree in the field of education.