«Դիլիջանի գործընկերային հարթակ» նախաձեռնություն

«Դիլիջանի գործընկերային հարթակ» նախաձեռնություն

2025 թվականի հոկտեմբերի 3-ից Դիլիջանի համայնքային կենտրոնը մեկնարկել է «Դիլիջանի գործընկերային հարթակ» նախաձեռնությունը (այսուհետ՝ Հարթակ):

«Դիլիջանի գործընկերային հարթակ» նախաձեռնության նպատակն է նպաստել Դիլիջան համայնքի զարգացմանը՝ համախմբելով համայնքում գործող կազմակերպություններին և ակտիվ անհատներին, որոնք առանցքային դեր ունեն Դիլիջանի սոցիալական, կրթական և մշակութային կյանքում: 

Հարթակը հնարավորություն կտա՝

  • միավորել առկա ռեսուրսները մեկ նպատակի շուրջ,
  • ծառայել որպես հնարավոր համագործակցությունների քննարկման, պլանավորման և իրականացման հարթակ,
  • նպաստել  համայնքում իրականացվող միջոցառումների, դասընթացների և ցանկացած այլ իրադարձությունների մասին տեղեկատվության լայն տարածմանը,
  • վերհանել համայնքի կարիքները և առաջարկել համատեղ լուծումներ։

Հարթակին միացել են 21 կազմակերպություններ և ակտիվ քաղաքացիներ։

Նպատակներ և չափելի ցուցանիշներ

Հարթակի գործունեության շրջանակում սահմանվել են տարեկան հիմնական կատարողական ցուցանիշներ՝

  • տարեկան առնվազն 5 համատեղ ծրագրի իրականացում,
  • անդամների մասնակցության աստիճանական աճ՝ 50%–75%–100%,
  • հարթակի հաղորդակցման ակտիվություն (տելեգրամյան ալիք),
  • տարեկան մեկ համատեղ փաթեթի/նախաձեռնության մշակում և հրապարակում։

Աշխատանքային ձևաչափ

Հարթակի արդյունավետ գործունեությունն ապահովվում է հետևյալ գործիքներով՝

  • համատեղ գործողությունների պլան,
  • միջոցառումների ընդհանուր օրացույց,
  • պարբերական հանդիպումներ և շարունակական հաղորդակցություն։

Գործունեություն

2025 թվականի ընթացքում կայացել է 3 հանդիպում, յուրաքանչյուրին մասնակցել է շուրջ 15-18 ներկայացուցիչ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվել են անդամ կազմակերպությունների գործունեությունը, քննարկվել են երիտասարդների կարողությունների զարգացման հնարավորությունները, համայնքային միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպես նաև հարթակի զարգացման հետագա ուղղությունները։

«Դիլիջանի գործընկերային հարթակը» շարունակում է զարգանալ՝ որպես վստահելի համագործակցության միջավայր, որը նպաստում է ռեսուրսների համադրմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը և համայնքի համար հանրային արժեքի ստեղծմանը։