Անգլերեն մեծահասակների համար
2024 թվականի սեպտեմբերից մինչ օրս Դիլիջանի համայնքային կենտրոնում ընթանում է խոսակցական անգլերենի դասընթաց՝ նախատեսված Դիլիջան համայնքի մեծահասակ բնակիչների համար: Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակիցների խոսակցական անգլերենի հմտությունները, հաղորդակցման վստահությունը և լեզվի կիրառական օգտագործումը առօրյա և մասնագիտական միջավայրերում։ Դասընթացը կարևոր դեր է խաղում մեծահասակների կրթական ներառման և շարունակական ուսուցման խթանման գործում։
Դասընթացավար՝
Խաղաղության կորպուսի կամավոր Յասմին Թեկասինգ
Դասընթացի մեկնարկ՝
1 Սեպտեմբերի, 2025
Դասընթացի ավարտ՝
31 Մայիսի, 2026
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Տարիքային խումբ՝
16+