Գեղանկարչության դասընթաց՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղանկարչության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ

2021 թվականի ապրիլից Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ՝ առաջարկելով գեղանկարչության, զարդագործության, ձեռարվեստի դասընթացներ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան և  Սյունիքի մարզի Տաթև համայնքների երեխաների համար։

Գեղանկարչության դասընթացի նպատակն է նպաստել երեխայի ճանաչողական, հուզական, սոցիալական և ստեղծագործական զարգացմանը, խթանել ինքնարտահայտումը, քննական մտածողությունը, մշակութային ըմբռնումը և անձնական աճը, ինչպես նաև զարգացնել նկարչական հմտություններ և ձևավորել գեղագիտական ճաշակ:



Դասընթացավար՝

Նոնա Բեգնազարյան, Նարա Բադալյան, Հեղինե Սարգսյան

Դասընթացի մեկնարկ՝

1 Սեպտեմբերի, 2025

Դասընթացի ավարտ՝

31 Հուլիսի, 2026

Կարգավիճակ՝

Ընթացիկ

Տարիքային խումբ՝

6-16