Կամավորական խմբակ

Կամավորական խմբակը նպատակ ունի համախմբել համայնքի անդամներին՝ ստեղծելով միջավայր, որտեղ նրանք կարող են ներդնել իրենց ժամանակն ու էներգիան հասարակական կյանքի բարելավման համար։ Խմբակի առաքելությունն է խթանել հասարակական ներգրավվածությունը և կամավորական հոգևոր արժեքները՝ ոգեշնչելով համայնքի անդամներին դառնալ սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։ Տեսլականն է ձևավորել ուժեղ, աջակցող համայնք, որտեղ կամավորական աշխատանքը դառնում է կարևոր բաղադրիչ՝ նպաստելով փոխօգնության, զարգացման և համայնքի բարօրության ամրապնդմանը։ 2014 թվականից մինչ օրս Կենտրոնի երիտասարդ ներուժը ներկայացնող շուրջ 300 կամավոր երիտասարդ հնարավորություն են ունեցել իր կրթական ուղին շարունակելու միջազգային երկարաժամկետ և կարճաժամկետ ուսումնական ծրագրերում, իսկ16-ը  հնարավորություն է ունեցել ուսանել տարբեր մայրցամաքներում գործող միջազգային դպրոցներում կամ արդեն լավագույն բուհերում։

Դասընթացի մեկնարկ՝

3 Սեպտեմբերի, 2024

Դասընթացի ավարտ՝

31 Օգոստոսի, 2025

Կարգավիճակ՝

Ընթացիկ