Կամավորական խմբակ
2014 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնում գործող Կամավորական խմբակը նպատակ ունի խթանել հասարակական ներգրավվածությունը, ձևավորել կենսունակ, աջակցող համայնք, որտեղ կամավորական աշխատանքը որպես կարևոր ուղղություն նպաստում է փոխօգնության, զարգացման և համայնքի բարօրության ամրապնդմանը՝ խրախուսելով համայնքի անդամներին դառնալ սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ։
2014 թվականից մինչ օրս Կենտրոնի երիտասարդ ներուժը ներկայացնող շուրջ 300-320 կամավոր երիտասարդ հնարավորություն են ունեցել իրենց կրթական ուղին շարունակելու միջազգային երկարաժամկետ և կարճաժամկետ ուսումնական ծրագրերում, իսկ 39-ը՝ ուսանել տարբեր մայրցամաքներում գործող միջազգային դպրոցներում կամ աշխարհի լավագույն բուհերում։
Դիլիջանի համայնքային կենտրոնը կանոնավոր կերպով իրականացնում է կամավորական խմբակի մասնակիցների կարողունակությունների զարգացմանն ուղղված մի շարք դասընթացներ և միջոցառումներ.
- Խոսակցական անգլերեն
- Թվային գրագիտություն
- Իրազեկման հանդիպումներ
- Համայնքային միջոցառումներ
Դասընթացի մեկնարկ՝
1 Սեպտեմբերի, 2025
Դասընթացի ավարտ՝
31 Օգոստոսի, 2026
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Տարիքային խումբ՝
13+