Կանանց Ձեռարվեստի Խմբակ

Համայնքային կենտրոնը դեռևս 2020 թվականի պատերազմից իր ողջ ներուժով լծվեց վրա հասած սոցիալական մարտահրավերները մեղմելու գործընթացին՝ համագործակցելով մարզային և տեղական իշխանությունների հետ։

Հենց այս ժամանակ ծնունդ առավ Կանանց ձեռարվեստի խմբակը․ կամավոր կանայք, թողնելով տան գործերն ու հոգսերը, լծվեցին #թիկունքիցՍահմանին գործին՝ տաք գուլպաներ և գլխարկներ գործելով և ուղարկելով առաջանագծի տղաներին։ Այդ օրհասական պայմաններում ձևավորված խմբակը շարունակում է իր գործունեությունը մինչ օրս․ կանանց թիվն ամեն տարի մեծանում է, քանզի գաղափարը մեկն է, անկախ օրհասական պայմաններից պետք է միշտ լինել #ԹիկունքիցՍահմանին։

Դասընթացավար՝

Մարիետա Գաբրիելյան

Դասընթացի մեկնարկ՝

9 Սեպտեմբերի, 2024

Դասընթացի ավարտ՝

31 Օգոստոսի, 2024

Կարգավիճակ՝

Նախընթած