Կանանց ձեռարվեստի խմբակ
Դիլիջանի համայնքային կենտրոնը դեռևս 2020 թվականի պատերազմից իր ողջ ներուժով լծվեց վրա հասած սոցիալական մարտահրավերները մեղմելու գործընթացին՝ համագործակցելով մարզային և տեղական իշխանությունների հետ։
Հենց այս ժամանակ ծնունդ առավ «Կանանց ձեռարվեստի խմբակ» համայնքահեն նախաձեռնությունը․ կամավոր կանայք, թողնելով տան գործերն ու հոգսերը, լծվեցին #ԹիկունքիցՍահմանին գործին՝ տաք գուլպաներ և գլխարկներ գործելով և ուղարկելով առաջանագծի տղաներին։ Այդ օրհասական պայմաններում ձևավորված խմբակը մինչ օրս շարունակում է իր գործունեությունը ձեռարվեստի տարբեր ոլորտներում՝ ակտիվ և կենսունակ համայնք ձևավորելու առաքելությամբ:
Համակարգող՝ Մարիետա Գաբրիելյան
Դասընթացի մեկնարկ՝
1 Սեպտեմբերի, 2025
Դասընթացի ավարտ՝
30 Հունիսի, 2026
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Տարիքային խումբ՝
16-80