«Հայկյան» պարային խումբ

«Հայկյան» նախաձեռնությունը ստեղծվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել և տարածել հայկական ազգային պարի մշակույթը, ինչպես նաև ծառայել  որպես  կենսական կամուրջ հարուստ հայկական ժառանգության և ժամանակակից համայնքային կյանքի միջև։

«Հայկյան»-ը այսօր վերածվել է մշակութային պահպանման հենասյան, որտեղ մասնակիցները անկախ տարիքից, ազգությունից, սեռից և կրոնական պատկանելիությունից ուսումնասիրում են հայկական ազգային պարն ու նրա պատմությունը:

«Հայկյան» պարային խմբի ղեկավար և բեմադրիչ՝ Անի Ամիրխանյան 




Դասընթացի մեկնարկ՝

1 Սեպտեմբերի, 2025

Դասընթացի ավարտ՝

30 Հունիսի, 2026

Կարգավիճակ՝

Ընթացիկ

Տարիքային խումբ՝

18-80