«Նազանի» պարի համույթ

«Նազանի» պարային համույթը ստեղծվել է 2012 թվականին Դիլիջանում՝ նպատակ ունենալով փոխանցել հայկական ժողովրդական պարարվեստի փորձը երիտասարդ սերնդին, որի հիմքում ընկած է հայրենաճանաչությունը, հայ ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, գեղագիտական ճաշակի ձևավորումը՝ նպաստելով յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, գեղարվեստական, անձնական, հուզական և սոցիալական համապարփակ զարգացմանը։ Համույթում սաները ժողովրդական պարերին զուգահեռ սովորում են նաև օտարազգի ժողովրդական պարեր:

Գործունեություն

  • 2012 թ․-ից մինչ օրս՝ Դիլիջան քաղաք
  • 2016 – 2024 թթ.՝ Աղավնավանք գյուղական բնակավայր
  • 2016 թ․-ից մինչ օրս՝ Գոշ գյուղական բնակավայր
  • 2021 թ.-ից մինչ օրս՝ Իջևան համայնք

 

Դիլիջան և Իջևան համայնքներից տարեկան 300 երեխա հաճախում է «Նազանի» պարի դպրոց:

Հյուրախաղեր

  • Վրաստան | 2018թ., 2019թ., 2022թ., 2023թ., 2025թ., 
  • Ռուսաստան | 2019թ., 
  • Չեխիայի հանրապետություն | 2024թ., 
  • Ավստրիա | 2024թ., 
  • Բուլղարիա | 2025թ., 

 

Համապետական փառատոններ՝ 120

Միջազգային փառատոններ՝ 15

Պարի համույթի գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գրիգորյան

Պարուսույց՝ Անի Ամիրխանյան

Դասընթացի մեկնարկ՝

1 Սեպտեմբերի, 2025

Դասընթացի ավարտ՝

30 Հունիսի, 2026

Կարգավիճակ՝

Ընթացիկ

Տարիքային խումբ՝

4-18