«Christmas Bazaar in Dilijan 2025». ամանորյա տոնավաճառ
Ավելի քան տասնմեկ տարի Դիլիջանի համայնքային կենտրոնը տարբեր ձևաչափերով նախաձեռնում և իրականացնում է ամանորյա միջոցառումներ՝ նպաստելով բնակիչների մասնակցությանը համայնքի մշակութային և ժամանցային կյանքին, տեղական ստեղծարար ներուժի արժևորմանն ու ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև համայնքային տոնակատարության մթնոլորտի ձևավորմանը։
Միջոցառումը ներառում է ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, սննդի տաղավարներ՝ տեղական գործընկերների մասնակցությամբ, ինտերակտիվ և ժամանցային ծրագրեր, վարպետաց դասեր, մշակութային երեկո։
Ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք
Միջոցառման առանցքային բաղադրիչներից է ձեռագործ իրերի ցուցահանդես–վաճառքը, որտեղ ներկայացված են ավելի քան 20 տեղական վարպետներ` իրենց ապրանքանիշերով։ Այս մշտական, կարևոր բաղադրիչը հնարավորություն է տալիս ուշադրության կենտրոնում պահել տեղական տաղանդավոր վարպետներին՝ խթանելով նրանց ճանաչելիությունը և արժևորելով նրանց աշխատանքը։
Ծրագրում ներառված են երեխաների և մեծահասակների համար տարբեր ինտերակտիվ բաղադրիչներ՝
- դեմքի նկարչություն,
- հինայով նկարչություն ձեռքերի վրա,
- «Նամակ Սանտային» անկյուն,
- ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտում,
- ֆոտո անկյուն,
- խաղերի անկյուն մեծահասակների համար,
- «Պլանավորիր 2026 թվականը» նախաձեռնություն,
- Thinky Toys էկո կոնստրուկտոր խաղ,
- Բինգո, ամանորյա քվեսթ, Սանտայի տնակի մրցույթ և այլ ինտերակտիվ սեղանի խաղեր:
Խոհարարության վարպետաց դասեր
- փոխինձե գնդիկների պատրաստում | Իննա Ասրյան,
- տոնական թխվածքաբլիթների ձևավորում | Ագաթա Վիեչորեք,
- յոգուրտով աղանդերի պատրաստում | Նատաշա Քալֆայան,
- հալվայի պատրաստում | Տուն Արմենի ռեստորան Մարի Սանթրոսյան,
- ժենգյալով հացի պատրաստում | Հասմիկ Առստամյան,
- նրբաբլիթների պատրաստում | Ալյոնա Միխայիլովա, Դուդինա Սերաֆիմա,
- գինու համտես | Ալեքս Ներսիսյան:
Մշակութային երեկո
Միջոցառման երկրորդ հատվածը ներառում է մշակութային երեկո, որի ընթացքում հանդես կգան Դիլիջանի համայնքային կենտրոնի կամավորները, «Հայկյան» ազգային պարի խումբը, «Նազանի» պարի դպրոցի սաները, Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև համայնքի տաղանդավոր երաժիշտներ։ Երեկոն կամբողջացվի Ձմեռ պապի, Ձյունանուշի և էլֆիկների այցելությամբ, ինչի արդյունքում ամանորյա կախարդանքը կդառնա հիշարժան բոլոր մասնակիցների և հյուրերի համար։
Դասընթացի մեկնարկ՝
6 Դեկտեմբերի, 2025
Դասընթացի ավարտ՝
6 Դեկտեմբերի, 2025
Կարգավիճակ՝
Նախընթած