UWCD համատեղ ծրագրեր
2014 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնը համագործակցում է UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հետ՝ ծառայելով որպես հարթակ օտարերկրյա ուսանողների և տեղացիների համար համայնքի զարգացմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով։
Համագործակցության առաքելությունն է կրթական և ժամանցային հնարավորությունների միջոցով ստեղծել կայուն կապեր, ընդլայնել կրթական հորիզոնները երիտասարդների շրջանում, ինչպես նաև ձևավորել փոխադարձ վստահության և փոխգործակցության միջավայր, որտեղ նրանք կարող են սովորել, սովորեցնել, երազել, ստեղծագործել և ակտիվ մասնակցություն ունենալ իրենց համայնքի զարգացման գործընթացում։
Համատեղ իրականացվող կրթական, ժամանցային, սոցիալական, մշակութային նախագծերի շարքում են՝
- Անգլերենի դասընթաց՝ 7-9 տարեկան և 11-14 տարեկան երեխաների համար,
- Չինարենի դասընթաց՝ 12-16 տարեկան երեխաների համար,
- Կավագործությանդ դասընթաց՝ 12-14 տարեկան երեխաների համար,
- Լողի դասընթաց՝ 9-11 տարեկան երեխաների համար,
- Գիտելիքի ակումբ՝ նախատեսված կենսաբանություն և քիմիա առարկաների լաբորատոր ուսումնասիրության համար:
Դասընթացավար՝
UWCD ուսանողներ և դասախոսական կազմ
Դասընթացի մեկնարկ՝
1 Սեպտեմբերի, 2025
Դասընթացի ավարտ՝
15 Մայիսի, 2026
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Տարիքային խումբ՝
7-16