«Բարի գործերի օր» Աղավնավանքում

2023-ը, մեր կրթական կլաստերով, նոր համայնքներ նվաճելու տարի է լինելու։

Good Deeds Day -ը մեր պես սովորական մարդկանց համաշխարհային շարժում է՝ ուղղված լավն ու բարին գործելուն։

Տարիներ շարունակ Դիլիջանի համայնքային կենտրոնը միացել է այս շարժմանը՝ իր կամավորներով, թիմով ու համայնքի բնակիչներով:

Այս անգամ մեր լավ ու բարի գործերի թիրախում Աղավնավանք է։

Աղավնավանքում գործող Դիլիջանի համայնքային կենտրոնի մասնաճյուղում այսուհետ կլինի “Cozy Library” գրքերի անկյունը, որտեղ կարող եք ժամադրվել ձեր սիրելի պատմվածքների հերոսների հետ։