«Համայնքային հզորացում» ծրագիր

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) դրամաշնորհային ծրագրի շրջանակում, 2022 թվականի սեպտեմբերից Դիլիջանի համայնքային կենտրոնում իրականացվում էր «Համայնքային հզորացում» ծրագիրը:
Ծրագրի հիմնական շահառուներն Արցախից տեղահանված և մեր համայնքում արդեն հարազատ դարձած տիկնայք են, որոնք ծրագրի արդյունքում հնարավորություն ստացան ֆինանսապես անկախանալու և իրենց բիզնես նախագծերը իրականություն դարձնելու:
Ծրագրի նպատակն է մեղմել պատերազմի հետևանքները և կանանց ընձեռել տնտեսապես կայունանալու հնարավորություն: