Մեր Մասին

Մեր Մասին

Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հիմնադրվել է 2014թ․-ին բարերարներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից։

2020թ․-ին ԴՀԿ-ը ձեռք է բերել հասարակական կազմակերպության կազմակերպակաիրավական կարգավիճակ՝ «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպություն (ՀԿ), որի հիմնադիր անդամներն են «Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամը, «Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը, Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Dilijan International School):

2021թ․-ին ԴՀԿ-ը դարձել է «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ»-ի մեծահասակների ուսումնառության կենտրոն (ՄՈՒԿ) Հայաստանում՝ հայտնելով իր պատրաստակամությունը համագործակցելու մեծահասակների ոչ ֆորմալ կրթության ոլորտում։

2022-2025թթ․ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրում ԴՀԿ կողմից ստեղծվել և գործել է առաջին մասնաճյուղը՝ ՀՀ Տավուշի մարզի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

2023թ․-ին ԴՀԿ-ը, համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի հետ հիմնել է իր երկրորդ մասնաճյուղը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրում։ Տաթևի համայնքային կենտրոնը հիմնվել և գործում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ։

Տեսլական

Դիլիջանի համայնքային կենտրոնը գիտելիքի փարոս է, դրական փոփոխությունների դարբնոց, որի հյուրընկալ, աջակցող ու ներառող միջավայրի շնորհիվ յուրաքանչյուր ոք իրեն զգում է գնահատված ու հարգված, ունի սեփական ներուժը բացահայտելու և այն իր անձնական և մասնագիտական աճի, ինչպես նաև համայնքի զարգացմանն ուղղելու հնարավորություն՝ այսպիսով նպաստելով ակտիվ համայնքի ձևավորմանը։

Առաքելություն

Դիլիջանի համայնքային կենտրոնի առաքելությունն է ձևավորել գիտելիքահեն, մասնակցային, ներառական և ակտիվ համայնք՝ հզորացնելով համայնքի ներուժը և խրախուսելով ցկյանս ուսուցումը։

Նպատակներ

  • Ստեղծել հավասար կրթական հնարավորություններ՝ առաջարկելով կրթական, մշակութային, սպորտային, ժամանցային համայնքային հզորացմանն ուղղված կարիքահեն նախագծեր՝ բոլոր տարիքային խմբերի համար։
  • Պահպանել համայնքի ավանդույթները և վերածնունդ տալ Դիլիջանի պատմամշակութային ժառանգությանը՝ համախմբող միջոցառումների միջոցով։
  • Ձևավորել ուժեղ, կենսունակ համայնք, խրախուսել համայնքին պատկանելիության զգացումը՝ համագործակցային նախագծերի և համայնքային միջոցառումների միջոցով։

 

Մեր կազմակերպությունն առաջնորդվում է մի շարք արժեքներով՝

  • Հավասար հնարավորություններ
  • Համաչափ զարգացում
  • Հանրային ներգրավվածություն
  • Ներառականություն
  • Հաշվետվողականություն
  • Վստահություն
  • Կամավորություն

 

Մենք խորապես հավատում ենք համայնքի ներուժին։

ԴՀԿ ռազմավարական ուղղություններն են՝

Փոփոխությունների վրա հիմնված կրթություն

Փոփոխությունների վրա հիմնված կրթություն

Մենք խրախուսում ենք կրթական հնարավորությունները՝ միտված անձնային և մասնագիտական աճի, ստեղծագործականության, քննական մտածողության և նորարարության զարգացմանը:

Համայնքի հզորացում

Համայնքի հզորացում

Մեր զարգացնում ենք համայնքի բնակչների ներուժը՝ հմտությունների և կարողունակությունների ձևավորման, մենթորության և ներգրավվածության միջոցով:

Մշակույթ

Մշակույթ

Մենք կարևորում ենք բնակիչների մասնակցությունը համայնքի մշակութային կյանքին, ինչպես նաև նրանց ջանքերն ուղղված Դիլիջանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու վերածնունդ տալուն՝ այսպիսով ապահովելով շարունակական ներդրումը ներկա և գալիք սերունդների կյանքում։

Սպորտ և ժամանց

Սպորտ և ժամանց

Մենք հավատում ենք, որ բնակիչների ֆիզիկական ակտիվությունը համայնքի ընդհանուր բարեկեցության կարևոր բաղադրիչ է:

Մեր Թիմը

Արմինե Հովհաննիսյան

Նախագահ

Մեդորա Ասիլյան

Ծրագրերի ղեկավար

Սոֆյա Ամիրխանյան

Ծրագրերի համակարգող

Աննա Խլոյան

Ադմինիստրատիվ օգնական

Երվանդ Տիտանյան

Տեխնիկական աշխատակից

Արթուր Գրիգորյան

«Նազանի» պարի դպրոցի գեղարվեստական ղեկավար

Անի Ամիրխանյան

«Հայկյան» պարային խմբի ղեկավար և բեմադրիչ

Նունե Զաքարյան

«Դիլիջան արխիվ» ծրագրի համակարգող

Յասմին Տիքասինգ

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր

Նարա Բադալյան

Գեղանկարչության դասընթացավար

Նոնա Բեգնազարյան

Գեղանկարչության դասընթացավար

Սյուզաննա Գալստյան

«Տաթևի համայնքային կենտրոն» ծրագրի համակարգող

Կապ մեզ հետ

* –Ով նշված դաշտերը պարտադիր են

Thanks for contacting us. We'll get back to you shortly.