«Դիլիջանի արխիվ» ծրագիր

«Դիլիջանի արխիվ» ծրագիր

2019 թվականից ի վեր Դիլիջանի համայնքային կենտրոնն իրականացում է «Դիլիջանի արխիվ» նախագիծը, որի նպատակն է վերածնունդ տալ և պահպանել Դիլիջանի պատմամշակութային ժառանգությունը՝ համայնքի բնակիչների մասնակցությամբ ստեղծելով արխիվային եռալեզու բովանդակություն, թվայնացնելով և հանրայնացնելով այն։

«Դիլիջանի արխիվ» նախագծի շրջանակում հավաքագրված պատմություններն ունեն բովանդակային հետևյալ ուղղությունները՝

  • Դիլիջանի մարդիկ
  • Դիլիջանի վայրերը
  • Դիլիջանի խոհանոցը
  • Լուսանկարների պատմություն
  • Պանելային քննարկումներ

2024 թվականին լույս է տեսել «Դիլիջանը 19-20-րդ դարերում» գրքի հայերեն տարբերակը, որը լուսաբանում է քաղաքի կրթական, մշակութային, առողջապահական, քաղաքաշինական ոլորտները և հասարակական կյանքը։ 2026 թվականին նախատեսվում է գրքի ռուսերեն և անգլերեն տարբերակների տպագրությունը:

2022 թվականին լույս է տեսել «Դիլիջանի համն ու հոտը» խոհանոցային եռալեզու գրքույկը, որտեղ տեղ են գտել են դիլիջանյան խոհանոցը ներկայացնող մի շարք ուտեստների բաղադրատոմսեր: Գրքույկի հետազոտական ծրագրում ներգրավվել է Դիլիջան համայնքի շուրջ 40 բնակիչ։ 

2021 թվականից մինչ օրս ծրագրի շրջանակներում շարունակվում են իրականացվել հարցազրույցներ անվանի դիլիջանցիների և քաղաքի բարեկամների հետ, ովքեր կիսվում են Դիլիջանի մասին իրենց հիշողություններով և վստահում մեզ իրենց անձնական պատմությունները: 

2019 թ.-ից մինչև 2025 թ.-ի դեկտեմբերը իրականացվել են՝