«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ն ուրախությամբ հայտարարում է «Երիտասարդների շահերի պաշտպանում տեղական հարցերում» (Youth Advocacy for Local Affairs – YALA, ծածկագիր՝ BSB01271) 18-ամսյա նախագծի պաշտոնական մեկնարկի մասին:
Նախագիծն իրականացվում է Interreg NEXT Սևծովյան ավազանի 2021-2027 ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (ընդհանուր բյուջեն՝ €532,369.60, ԴՀԿ մասնաբաժինը՝ €122,136.00՝ €12,213.60 համաֆինանսավորմամբ)։
![]()
Այս նախագիծն ուղղված է 16+ տարեկան երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ու տեղական ինքնակառավարման գործընթացներում նրանց դերի բարձրացմանը:
Ծրագիրն իրականացվում է բազմազգ համագործակցության ձևաչափով․
- Պագայոյի քաղաքապետարան (Գլխավոր գործընկեր | Հունաստան)
- Ստարա Զագորայի քաղաքապետարան (Գործընկեր | Բուլղարիա)
- Ի. Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարան (Գործընկեր | Վրաստան)
- «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ (Գործընկեր | Հայաստան)
Նախագծի մանրամասն նկարագրությանը, ռազմավարական նպատակներին և ակնկալվող արդյունքների մասին կգտնեք ստորև։
Մանրամասների համար հետևեք Դիլիջանի համայնքային կենտրոնի սոցիալական ցանցի էջերին (Facebook, Intsagran, Linkedin, Telegram):