🔥 Քո համայնքը, քո ձայնը, քո փոփոխությունը։
Ուզո՞ւմ ես, որ քո համայնքում ձայնդ իրապես ազդեցություն ունենա։ Պատրաստ ես քո գաղափարները վերածել իրական, տեսանելի նախաձեռնությունների։ Ուրեմն YALA-ն հենց քեզ համար է։
Դիլիջանի համայնքային կենտրոնը հայտարարում է «Երիտասարդների շահերի պաշտպանում տեղական հարցերում» (YALA, BSB01271) միջազգային ծրագրի մասնակցության բաց կանչ։
🎯 Ի՞նչ է տալու քեզ YALA-ն.
- Ազդեցություն. Բարձրաձայնիր համայնքիդ խնդիրներն ու մասնակցիր տեղական որոշումների կայացմանը։
- Գործնական հմտություններ. Զարգացրու շահերի պաշտպանության և հանրային մասնակցության կարողություններդ։
- Միջազգային ցանց. Համագործակցիր Սևծովյան ավազանի երկրների ակտիվ երիտասարդների հետ։
Իրական փոփոխություն. Իրականացրու սեփական գաղափարներդ ու նախագծերը։
📌 Ո՞վ կարող է դիմել.
Ակտիվ, նախաձեռնող և համայնքի զարգացմամբ շահագրգռված 16-30 տարեկան երիտասարդներ, ովքեր պատրաստ են ստանձնել փոփոխությունների առաջնորդի դերը։
📌 Ինչպե՞ս դիմել.
⚡ Տեղերը սահմանափակ են, բաց մի՛ թող քո հնարավորությունը։
- Լրացրու կից հայտադիմումը 🔗
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe2u0TthmSVniMz_YVyPpFts-Ch008YngM90__nUWc6SZpX8A/viewform?usp=sharing&ouid=106568330890247420009 - Ուղարկիր հայտդ մինչև հոկտեմբերի 11-ը։
💡 Ընտրության ընթացակարգ.
Հայտերը գնահատվելու են 2 անկախ փորձագետների կողմից։ Վերջնաժամկետից հետո կապ կհաստատենք միայն նախնական ընտրության փուլն անցած մասնակիցների հետ։
❓ Ունե՞ս հարցեր.
Գրի՛ր մեզ անձնական նամակ կամ զանգահարիր նշված հեռախոսահամարով՝ +374 77 725 237։
📖 Ծրագրի մանրամասներին ծանոթացիր այստեղ:
💪 Մի՛ սպասիր փոփոխությանը։ Դարձի՛ր դրա շարժիչ ուժը։
![]()