Աղավնավանքի համայնքային կենտրոն

2022 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնը, ՀՀ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ, հիմնադրել է իր առաջին մասնաճյուղը Դիլիջան բազմաբնակավայր համայնքի Աղավնավանք գյուղական բնակավայրի Աղավնավանքի հիմնական դպրոցի տարածքում, ինչն ընդգծում է  պետություն–մասնավոր համագործակցությունը՝ միտված համայնքների համաչափ զարգացմանը։

2022-2025 թթ․ ընկած ժամանակահատվածում Աղավնավանքի մասնաճյուղում իրականացվել է 28 կրթական և համայնքային միջոցառում, ներառյալ՝ անգլերեն և ռուսերեն լեզուների դասընթացներ, գեղանկարչության խմբակ, կամավորական խմբակի գործունեություն և հանրային միջոցառումներ։

Ծրագրերին մասնակցել է ընդհանուր առմամբ 571 շահառու՝ Աղավնավանք, Գոշ և Խաչարձան գյուղական բնակավայրերից, ինչը նպաստել է համայնքում կրթական, մշակութային և սոցիալական կյանքի ակտիվությանը։