«Նազանի» պարային դպրոց

Դիլիջանի համայնքային կենտրոնի «Նազանի» պարային դպրոցն իր գործունեությունն իրականացնում է 2014 թվականից՝ ձևավորելով գեղագիտական ճաշակ և նպաստելով սերունդների հայեցի դաստիարակությանն ու հայ մշակույթի պահպանմանը:

Դպրոցում սաները սովորում են ինչպես հայկական, այնպես էլ տարբեր ազգերի ժողովրդական պարեր և ծանոթանում դրանց պատմություններին:
Սաները պարբերաբար մասնակցում են մշակութային միջոցառումներին Հայաստանում և արտերկրում:

2018 թվականին Բաթումիում կայացած «Սուպեր սթար» միջազգային փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
2019 թվականին, մասնակցելով նույն միջազգային փառատոնին, զբաղեցրել է առաջին և երկրորդ հորիզոնականները:
2019 թվականի հուլիսին դպրոցի սաները ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացած միջազգային մրցույթին և արժանացել գլխավոր մրցանակի։

2021 թվականին Դպրոցն իր մասնաճյուղն է հիմնել Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևան քաղաքում, որտեղ սովորում են մոտ 100 երեխա:

2022 թվականին Բաթումիում կայացած փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականն ու արժանացել «Գրան Պրի» մրցանակի:

2021-2022 ուսումնական տարվա ընթացքում դպրոցում ուսանում է շուրջ 200 սան:

Դասընթացավար՝

Անի Ամիրխանյան

Director:

Արթուր Գրիգորյան

Դասընթացի մեկնարկ՝

5 Սեպտեմբերի, 2022

Դասընթացի ավարտ՝

31 Հուլիսի, 2023

Կարգավիճակ՝

Նախընթած

Տարիքային խումբ՝

4+