Թատերական խմբակ

Դիլիջանի համայնքային կենտրոնի թատերական խմբակը գործում է 2014 թվականից։ Խմբակի նպատակն է նպաստել թատերական և կատարողական արվեստի զարգացմանը համայնքում։

2021 թվականի փետրվարին Կենտրոնում իրականացվեց «Դիլիջանի ներառական թատրոն» 5-ամսյա ծրագիրը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպատան հետ համագործակցությամբ :
Ծրագրի նպատակն էր համայնքի մշակութային և սոցիալական կյանքում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, բարելավել նրանց ֆիզիկական
կարողությունները՝ ժամանակակից արվեստի միջոցով։

Այժմ թատերական խմբակում ներգրավված են երիտասարդներ՝ համայնքի տարբեր բնակավայրերից:

Հիմնադրման օրվանից խմբակ են հաճախել շուրջ 96 սան, որոնք հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց բեմական հմտություններն ու ստեղծագործական ներուժը:

Դասընթացավար՝

Քրիստինա Դանիելյան

Դասընթացի մեկնարկ՝

3 Սեպտեմբերի, 2022

Դասընթացի ավարտ՝

31 Հուլիսի, 2023

Կարգավիճակ՝

Ընթացիկ

Տարիքային խումբ՝

7+