Տաթևի համայնքային կենտրոն

2023 թվականին ԴՀԿ-ը, համագործակցելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի հետ, հիմնել է իր երկրորդ մասնաճյուղը Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր գյուղական բնակավայրում։ Տաթևի համայնքային կենտրոնը հիմնվել և գործում է «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի աջակցությամբ։

2023 թվականից մինչ օրս կենտրոնում իրականացվում են հետևյալ հիմնական ծրագրերը՝

  • Անգլերեն
  • Ռուսերեն
  • Գեղանկարչություն – իրականացվում է Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ:
  • Կամավորական խմբակ
  • Համակարգչային գրագիտություն:

Տաթևի համայնքային կենտրոնում գործող կամավորական խմբակը միավորում է շուրջ 30 երիտասարդի համայնքի տարբեր բնակավայրերից (Հալիձոր, Խոտ, Շինուհայր): Կամավորները պարբերաբար հանդես են գալիս մի շարք նախաձեռնություններով, ինչպիսիք են՝ շախմատի, ազգային պարի, ֆինանսական գրագիտության, մեդիագրագիտության և այլ դասընթացներ՝ ուղղված երիտասարդների և համայնքի անդամների կարողությունների զարգացմանը։

Կենտրոնը համագործակցում է մի շարք տեղական կազմակերպությունների հետ.

  • Տաթևի համայնքապետարան
  • «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ
  • Գորիսի պետական համալսարան
  • «Ա. Դ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Սյունիքի տարածաշրջանային մասնաճյուղ
  • «Նեքսուս» արվեստի կենտրոն:

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվել է «Թևեր բոլորին» ծրագիրը՝ ուղղված ԼՂ բռնի տեղահանված անձանց և տեղացիների ձեռնարկատիրական մտածողության, կարողունակությունների զարգացմանն ու բարելավմանը։

2023 թվականից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Տաթևի համայնքային կենտրոնում իրականացվել է 79 ծրագիր և համայնքային միջոցառում, որոնց մասնակցել է 2779 շահառու։