Նկարչական խմբակ

Դիլիջանի համայնքային կենտրոնի նկարչական խմբակն իր գործունեությունն է սկսել 2014 թվականից՝ Դիիջանի միջազգային դպրոցի (UWCD) հետ համագործակցությամբ:

Խմբակի նպատակն է երեխաների շրջանում զարգացնել ստեղծագործ միտքը, մտահորիզոնն ու աշխարհայացքը։

Համատեղ ծրագրերի ընթացքում համայնքում շունչ են առել սթրի- արթի մի քանի օրինակներ, իրականացվել են ցուցահանդեսներ։

2021 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի միջև հաստատված գործընկերության արդյունքում Դիլիջան բազմաբնակավայր համայնքի գյուղական բնակավայրերի 6-14 տարեկան փոքրիկները ևս հնարավորություն ստացան ձեռք բերել գեղագիտական ունակություններ։
Խմբակի սաները պարբերաբար մասնակցում են ցուցահնադեսների՝ Հայաստանում և արտերկրում:
2014 թվականից ի վեր խմբակն ունեցել է ավելի քան 270 շահառու, այդ թվում՝ գյուղական բնակավայրերից։

Դասընթացավար՝

Ռիտա Մարտիրոսյան

Դասընթացի մեկնարկ՝

5 Սեպտեմբերի, 2022

Դասընթացի ավարտ՝

31 Հուլիսի, 2023

Կարգավիճակ՝

Նախընթած

Տարիքային խումբ՝

6+