«Լուսէ» երգչախումբ
Դիլիջանի համայնքային կենտրոնի «Լուսէ» երգչախումբն իր գործունեությունը սկսել է 2014 թվականից:
Այստեղ պատանիները սովորում են կատարել հայկական ազգային երգերը միաձայն և բազմաձայն՝ նոր շունչ տալով ազգային մոռացված երգերին, վերարտադրում են արտաքին աշխարհը՝ երգով և ռիթմերով:
Երգացանկում ներառված են ինչպես հայ դասականների, այնպես էլ արտասահմայնան հեղինակների ժամանակակից ստեղծագործություններ:
«Լուսէ» բենդն ունի ակտիվ մասնակցություն համայնքային մշակութային միջոցառումներին, հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Աբխազիայում:
«Լուսէ» բենդը համագործակցում է շվեցարական «Արտազ» հիմնադրամի հետ:
2021 թվականից «Լուսէ» երգչախումբը սկսեց հանդես գալ նոր ձևաչափով՝ բենդ, հետ չմնալով ժամանակի պահանջներից և նախասիրություններից:
Այս տարիների ընթացքում «Լուսէ»-ում իրենց երաժշտական տաղանդներն են բացահայտել շուրջ 140 պատանի:
Դասընթացավար՝
Մարգարիտա Գիշյան
Դասընթացի մեկնարկ՝
13 Սեպտեմբերի, 2022
Դասընթացի ավարտ՝
20 Հունիսի, 2023
Կարգավիճակ՝
Նախընթած
Տարիքային խումբ՝
5+